Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Հռոմի պապը ներում է գեյ-հոգևորականներին

Հռոմի պապը ներում է գեյ-հոգևորականներին
30.07.2013 | 15:44

Հռոմի պապը աշխարհին շարունակում է ապշեցնել իր ներողամտությամբ ու մարդասիրությամբ: «Եթե մարդը միասեռական է և Աստծո որոնումների մեջ է, ո՞վ եմ ես, որ դատեմ նրան»,- ասել է նա Բրազիլիայից վերադառնալուց հետո՝ Վատիկանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա հավելել է, թե պետք է ներել հոմոսեքսուալիստ-հոգևորականներին և նրանց մեղքերին թողություն տալ: Հռոմի Պապը ներում է գեյ-հոգևորականներին, իսկ մենք` «շարքայինններս», չենք կարողանում ներել միմյանց ամենապարզունակ մեղքերի պարագայում անգամ: Աստված ասում է` փոքր և մեծ մեղքեր չկան, բայց նաև ասում է. «Մի դատիր, որ չդատվես»:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ